ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Մեկ դար առաջ 500-600 հոգով չորս-հինգ ասկյարի կամ քրդի առջևից քշվող ու ցեղասպանվող ժողովուրդն այսօր, շուրջ երկու միլիոնով, ցեղասպանվում է սեփական արտադրության հակահիգիենիկ մի շիմպանզեի կողմից

Մեկ դար առաջ 500-600 հոգով չորս-հինգ ասկյարի կամ քրդի առջևից քշվող ու ցեղասպանվող ժողովուրդն այսօր, շուրջ երկու միլիոնով, ցեղասպանվում է սեփական արտադրության հակահիգիենիկ մի շիմպանզեի կողմից
06.08.2024 | 19:15

Եթե մեծն Րաֆֆին, Թումանյանը, Փափազյանը և ներսից փչացած սեփական ժողովրդին ճանաչող մի բուռ մեծերն իրենց տաղանդով ու հանճարով չկարողացան մարդ դարձնել ավելի քան մեկ դար առաջ Վրթանես Փափազյանի ակնարկած նախրին, ընդհակառակը ռուսի շնորհիվ պետականություն ստացած այս ժողովրդի գլուխը տասնամյակներ հետո սկսեցին մտցնել, որ «մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» ու քաղաքակիրթ մարդկությունը մեզնից է սերվել, ապա անհնար է, որ մենք` մի բուռ նվաստներս, կարողանանք փոխել մեր դիմաց չինական պարսպի պես ցցված համազգային տգիտության ու չմարդության պատը։

Մեծ եղեռնն ու հետագա ցեղասպանություններն անգամ դաս չեղան, չսթափեցրին իրենց ֆիզիկական գոյությունը մի կերպ քարշ տվող, սակայն քթներն ամպերից վեր ցցած, չարչու, բոշայի մտածելակերպով հրաշքով 21-րդ դար հասած այս ողորմելիներին, որոնք թքելով շատ թե քիչ իրենց դաշնակից երկրների վրա, ստորաբար դավաճանել ու ծախել են իրենց հայրենակիցների մի մասին` արցախցիներին, թշնամուն նվիրել Արցախն ու քառատրոփ վազում են իրենց ցեղասպանողի գիրկը։

Անօգուտ ու անհնար է այսպիսի գոյացությանը մարդ, առավել ևս` ազգ դարձնելը։

Ժողովրդական հին իմաստությունն է ասում` «կուզիկին միայն գերեզմանը կուղղի»։

Ավելացնեմ, որ` հոգով կուզիկին գերեզմանն անգամ չի ուղղի։

ՈՒ ահա մեկ դար առաջ 500-600 հոգով չորս-հինգ ասկյարի կամ քրդի առջևից քշվող ու ցեղասպանվող ժողովուրդն այսօր շուրջ երկու միլիոնով ցեղասպանվում է սեփական արտադրության հակահիգիենիկ մի շիմպանզեի կողմից։

ՈՒ մատը մատին չի խփում իր զավակների կյանքը փրկելու համար ճիվաղի թեկուզ մի շանը սատկացնելու...

Դե, հա, ես էլ եմ շարունակում անօգուտ թփրտալ, փորձում արթնացնել սրանց չեղած արժանապատվությունը, բայց գիտեմ, որ անօգուտ ու անիմաստ է փրկել նրանց, ովքեր փրկվելու նվազագույն ցանկություն չունեն:

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 4914

Մեկնաբանություններ